Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Ասում են...

Ասում են...
23.07.2013 | 00:39

...թե վերջերս հարկային-մաքսային վարչության պետ Գագիկ Խաչատրյանին «պատկանող», արտասահմանից ներկրվող իրերի վրա եղել է, այսպես ասած, «ոսկյա կոդ»։ «Էս ոսկի՞ եք ներկրում դրսից էսքան»,- շշուկով ասել է մաքսային աշխատակիցը յուր «կողակցի» փոխադրողին: «Չէ՜, այ ախպեր, ոսկեջրած աքսեսուարներ են` Գագիկ Խաչատրյանի նոր բնակարանի համար»: Հիշենք, որ Հովիկ Արգամիչի ԱԺ «նմանությամբ ու պատկերով» տանն էլ վարդակներն են ոսկուց:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ